ԱՄՆ Կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն ու Մայքլ Գրիմը շնորհավորել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին՝ ԼՂՀ անկախության հռչակման 22-ամյա տարեդարձի առթիվ:
Իրենց նամակում կոնգրեսականները ողջունել են Ղարաբաղում ազատ ու անկախ ընտրությունների անցկացումը՝ ընդծելով ժողովրդավարության նորմերին հավատարմությունը, որ արժանի է գովասանքի:
«Ինչպես եւ դուք, մենք նույնպես շարունակում ենք հուսալ, որ կոնֆլիկտի լուծման խաղաղ ճանապարհ կգտնվի եւ խորապես անհանգստացած ենք Ադրբեջանի կողմից զինադարարի ռեժիմի շարունակվող խախտումներից: Մենք գնահատում ենք կառուցողական ձեր մոտեցումը եւ տարածաշրջանում կայունություն պահպանելու անշեղ ձգտումը»,- ասվում է նամակում:
Կոնգրեսականները խոստացել են շարունակել աջակցել ԼՂՀ-ին, ինչպես նաեւ աջակցել հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին:





























