Հայաստանի տարածքում` սեպտեմբերի 1-ին, գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում սեպտեմբերի 1-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է: Մայրաքաղաքում գիշերը սպասվում է +20+22, ցերեկը` +33+35 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Կոտայքում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Գեղարքունիքում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Լոռիում` գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+29,
Տավուշում` գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +27+32,
Արագածոտնի լեռներում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +31+34,
Արարատում` գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+35,
Արմավիրում` գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+35,
Վայոց ձորի լեռներում` գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը՝ +19+24, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում` գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +28+32:




























