Սիրիան չի ընդունի ՄԱԿ-ի քարտուղարի ոչ մի մասնակի զեկույց, որը կհրապարակվի նախքան այն, երբ առաքելությունը կկատարի իր առջեւ դրած առաջադրանքը, երբ հայտնի կլինեն երկրում հավաքած նմուշների լաբորատոր քննությունների վերջնական արդյունքները եւ կհետազոտվեն այն շրջանները, որտեղ սիրիական զինվորականները ենթարկվել են թունավոր գազերի ազդեցության, ինչ մասին պնդում է Սիրիայի կառավարությունը: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտարարել է ՍԱՀ նախարարների խորհրդի փոխնախագահ, արտաքին գործերի եւ ներգաղթյալների հարցերով նախարար Վալիդ Ալ-Մուալլեմը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կ Մունի հետ հեռախոսազրույցում:

Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել սիրիական կառավարությանը լիարժեք համագործակցության համար՝ հայտարարելով, որ ՄԱԿ-ի քարտուղարությունը կգնահատի նրա աշխատանքների արդյունքները եւ հավաքած նյութերը կփոխանցի  միջազգային հավաստագրված լաբորատորիաներին:

Իր հերթին Ալ-Մուալեմը հարցրել է  նախքան առաքելության ավարտը Դամասկոսից փորձագետների հետ կանչման պատճառների վերաբերյալ: Գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ վերջիններս իրենց աշխատանքը ավարտին հասցնելու համար կվերադառնան Սիրիա, հաղորդում է SANA-ն:

Ալ-Մուալեմի խոսքով՝ Սիրիան ակնկալում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կպահպանի իր օբյեկտիվությունը, կդիմակայի ճնշմանը եւ կիրականացնի միջազգային անվտանգության պահպանման իր դերը: Սիրիան աջակցում է միջազգային կոնֆերանս հրավիրելու նրա ջանքերին՝ քաղաքական որոշումը գնահատելով որպես ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք:

Ալ-Մուալեմը ընդգծել է, որ Սիլիայի դեմ ցանկացած  ագրեսիա ճգնաժամի քաղաքական կարգավորման համար գործադրված  ջանքերի չեզոքացում է: