Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օգոստոսի 25-ին հաղորդում էր ստացվել անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից 1989 թ. ծնված Արսեն Հարությունյանին վրաերթի ենթարկելու մասին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հաջորդ օրը պարզվել էր, որ վրաերթը, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է Ն. Հակոբյանը:

Օգոստոսի 30-ի երեկոյան ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.45-ին Ա. Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն: