«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան օգոստոսի 30-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել է «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ՎԱԶ-21015»-ի 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























