Սարդարապատ-Այգեւան ճանապարհի 1-ին կմ-ին օգոստոսի 30-ին, ժամը18.30-ի սահմաններում, իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» եւ «ԴԱՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Միցուբիշի Պաջերո»-ի վարորդը եւուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























