Երեկ՝ օգոստոսի 30-ին կաշառք վերցնելու պահին իր աշխատասենյակում բռնվել է Աբովյան քաղաքի «Լեւոն Օրբելի» մասնավոր համալսարանի ռեկտոր Վարդան Զոհրաբյանը: NEWS.am-ի տվյալներով, վերջինս ուսանողներից պահանջել եւ ստացել է գումարներ գնահատականներ նշանակելու, ինչպես նաեւ կուրսային ու դիպլոմային այլ աշխատանքների դիմաց:
Վերջին շրջանում կաշառք վերցնելու վերաբերյալ ուսանողները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն: Ընգծենք, որ սույն ռեկտորը նախկինում երկու անգամ դատված է եղել:
Ոստիկանությունից մեր տեղեկությունը չեն հերքել, այլ մանրամասներ եւս չեն հայտնել, միայն նշել են, որ նյութեր են նախապատրաստվում:





























