Ամուրի մակարդակը Խաբարովսկի մերձակայքում մոտենում է 8 մետր նշագծին: Այն արդեն կազմում է 790 սմ, հայտնել է ԱԻՆ վարչության մամուլի ծառայությունը: Խաբարովսկի տարբեր շրջաններում հեղեղման վտանգի առջեւ են ավելի քան 200 տներ, Կոմսոմոլսկւմ՝ 55:

Խաբարովսկի երկրամասում հեղեղվել են 50 բնակավայրեր, մոտ 1,7 հազար բնակելի տներ, 2,4 հազար տնամերձ տարածքներ, 3,7 ամառանոց, երկու կամուրջ եւ 45,6 հա հողատարածք:

Հիդրոլոգները կարծում են, որ առաջիկա օրերին ջրի մակարդակը կշարունակի աճել: