Օգոստոսի 31-ին, ժամը 08:05-ին ստացվել է ահազանգ այն մասին, որ Երեւանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի պատասխանում հեռախոսազանգերին, չի արձագանքում դռան թակոցներին:

Դեպքի վայր մեկնած  հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ օպերատիվ խումբը բացել են բնակարանի դուռը: Նախասրահի հատակին հայտնաբերվել է 1954թ.-ին ծնված քաղաքացի  Հ. Ս.-ի դին: