ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի գրասենյակը ցավակցություններով հաղորդագրություն է հրապարակել Նելսոն Մանդելայի մահվան կապակցությամբ: Հայտարարության մեջ Բուշը Ն. Մանդելային անվանում է ազատությանը հավատացող ամենահզոր մարդկանցից մեկը:
Ավելի ուշ Բուշի մամուլի քարտուղար Ջիմ Մաքգրատը հայտնել է, որ հրապարակել էր նախապես պատրաստած հայտարարությունը` սխալ կարդալով Washington Post-ի կայծակ-հաղորդագրությունը Մանդելայի հիվանդանոցից դուրսգրվելու մասին: Նա ներողություն է խնդրել, հայտնում է rbc-ն` վկայակոչելով USA Today-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ինՄանդելան դուրս է գրվել հիվանդանոցից: Թեեւ ՀԱՀ-ի նախկին նախագահը ծայրահեղ վիճակում է` նա կշարունակի բուժումը Յոհանեսբուրգի իր տանը: Խտրականության դեմ պայքարի 95-ամյա մարտիկը հիվանդանոց էր տեղափոխվել երկու ամիս առաջ` թոքերի ինֆեկցիայի կրկնվելու պատճառով:





























