Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը հայտնել է, որ այս տարի սեպտեմբերի 8-ին տեղի ունենալիք Աղթամարի Սուրբ Խաչի պատարագին աղոթելու են Մերձավոր Արեւելքում խաղաղության համար:

Թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը նշել է, թե պատարագի նախապատրաստական աշխատանքները նորմալ ընդանում են`շեշտելով, թե առաջին պատարագի պես բազմամարդություն չեն սպասում, սակայն այս պատարագին առաջին անգամ կլինեն մկրտություններ:

Արք. Աթեշյանի խոսքով`պատարագին աղոթելու են Մերձավոր Արեւելքում եւ աշխարհում խաղաղության համար եւ հանդես են գալու կոչով:

Վանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետն իր հերթին ավելացրել է, որ պատարագի նախապատրաստական աշխատանքներն առանց խոչընդոտների են ընթանում եւ իրենք մշտապես կապի մեջ են պատրիարքարանի հետ:

Նշենք, որ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ին: