Առինջ գյուղի կամարի մոտակայքում, սեպտեմբերի 1-ի ուշ երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԳԱԶել» մակնիշի S 0010 համարանիշի (վարորդ՝ Ռ. Խ., 26 համարի երթուղային) եւ «Դեու» մակնիշի 0001 L համարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեու» ավտոմեքենայի վարորդ 61-ամյա Հ. Մ.-ն շտապօգնության աշխատակիցների կողմից դուրս է բերվել եւ հոսպիտալացվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ էլ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: