Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մասին ամերիկյան տվյալները, որոնք Ռուսաստանին են տրամադրվել, հստակ ոչինչ չեն պարունակում: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Լավրովի խոսքով՝ արեւմտյան երկրները հրաժարվում են կոնկրետ ապացույցներ ներկայացնել՝ ընդգծելով, որ տեղեկատվությունը գաղտնի է: Նա նաեւ նշել է, որ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի պարագայում կիրառվում է այն, ինչը կոչում են «երկակի ստանդարտներ»:
Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հանդես է եկել միանգամից 5 հեռուստաալիքների եթերում եւ նշել, որ Ռուսաստանին տրամադրվել են ապացույցներ, որ քիմիական զենք Սիրիայում կիրառել են իշխանությունները, սակայն Ռուսաստանը դրանց չի հավատացել եւ իր կարծիքին է մնացել: Դրա հետ միասին, Քերրին նշել է, որ Վաշինգթոնը մտադիր է «շարունակել Ռուսաստանի հետ աշխատանքը»՝ Սիրիայում տիրող իրավիճակը քաղաքական ուղիով լուծելու:
Հիշեցնենք, որ Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ արտահայտվել էր նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ կոչ անելով ԱՄՆ-ին եւս մեկ անգամ մտածել, նախքան Սիրիային հարվածելը:
Պուտինը Սիրիայում քիմիական զենքի կիրառման միջադեպը սադրանք է անվանել
Պուտինը կոչ է արել ԱՄՆ-ին Սիրիային հարվածելուց առաջ «ինչպես հարկն է մտածել»





























