Ագարակ-Մեղրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ում, սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ավտովթար. առկա է գազի արտահոսք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ավտովթարի հետեւանքով «Ինֆինիթի» մակնիշի 70 RU 070 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա.Ս.) շարժիչի հատվածում այրվել է էլ.մալուխ. տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.40-ին, մարվել՝ 17.45-ին:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: