Տավուշի մարզի Իջեւան քաղաքի գինու գործարանի մոտակայքում, սեպտեմբերի 1-ին ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, Իջեւան քաղաքի Երեւանյան փողոցում գտնվող Ա.Բ.-ին պատկանող արհեստանոցում այրվել է «ՎԱԶ 2101» մակնիշի 35 TT 242 համարանիշով (վարորդ Ռ. Բ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը եւ սրահն ամբողջությամբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.37-ին, մարվել՝ 16.55-ին: