Մեծ Բրիտանիայում ձերբակալել են 4 դպրոցականների, որոնց կասկածում են սեպտեմբերի 1-ին Լանկաշիր կոմսությունում դպրոցն այրելու մեջ:
Սեպտեմբերի 1-ի երեկոյան ուժեղ հրդեհ է սկսվել Լեյլանդի Սուրբ Մարիամի կաթոլիկ տեխնոլոգիական քոլեջում: Ավելի քան 100 հրշեջներ 3 ժամ շարունակ պայքարել են կրակի դեմ:
Հրդեհից ժամեր անց ոստիկանությունը ձերբակալել է 11-15 տարեկան 4 աշակերտների, որոնց կասկածում են դպրոցի շինությունն այրելու մեջ: Ոստիկանները հետաքննում են միջադեպը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Lancashire Evening Post-ը:
Առայժմ հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն դպրոցի դասերը:





























