Վրաստանը պետք է վերածվի իր հարեւանների համար փոխշահավետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների իրացման համար տարածության: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ այլ երկրներում հավատարմագրված վրացի դիվանագետների հետ հանդիպման ընթացքում:

Նա նշել է, որ իր առաջին պաշտոնական այցերն է կատարել այդ երկրներ եւ բարեկամական հարաբերություններ հաստատել դրանց ղեկավարների հետ, ինչի համար շատ ուրախ է: Տարածաշրջանի երկրներում վրացի դեսպաններին նա կոչ է արել խորացնել եւ զարգացնել այդ բարի դրացիական հարաբերությունները, փոխանցում է Գրուզիա Online-ը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նա ընդգծել է, որ վերջինիս հետ հարաբերություններն ակտիվ բարելավվում են՝ քայլեր են ձեռնարկվել առեւտրի, տնտեսության եւ մշակույթի ոլորտներում: