Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, օգոստոսի 31-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 27-ամյա Հարություն Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. հոկտեմբերի 10-ից ՌԴ Վոլգոգրադի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:




























