Հետխորհրդային գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներն առաջինը կիրառվել են Արցախյան շարժման ժամանակ՝ 80-ականների վերջին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ ելույթ ունենալով ԼՂՀ անկախության հռչակման կապակցությամբ: «Արցախյան դեպքերի քաղաքական այս շերտը դեռ բացահայտված չէ, բայց շատ քաղաքական տեխնոլոգիաներ, որոնք այժմ լայն կիրառում ունեն, առաջինը հայտնվել են այն ժամանակ», - նշեց Մինասյանը:
Հայերը, հավելեց նա, հաճախ են 20-րդ դարը մռայլ համարում Հայոց ցեղասպանության պատճառով, սակայն չպետք է մոռանալ, որ ավելի ուշ ստեղծվեցին հայկական երկու անկախ պետություններ` Հայաստանը եւ Արցախը: Նա հավելեց, որ սա կրկնակի հերոսություն է, քանի որ այդ պետությունները ստեղծվել եւ զարգացել են պատերազմի եւ շրջափակման ժամանակ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























