«Վրաստանի եվրոպական դեմոկրատներ» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել կառույցի նախկին ղեկավար Զուրաբ Խարատիշվիլիի թեկնածությունը՝ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցելու համար:
ԿԸՀ նախկին ղեկավարը երկու շաբաթ շարունակ խորհրդակցություններ է անցկացրել տարբեր կուսակցությունների հետ եւ կանգ է առել «Եվրոպական դեմոկրատների» վրա:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», այս փուլում դեռեւս շարունակվում է թեկնածուների գրանցման գործընթացը: Հայտերի ընդունումը կավարտվի սեպտեմբերի 7-ին: Թեկնածուների գրանցման գործընթացը կավարտվի սեպտեմբերի 27-ին:
Մինչեւ հիմա որպես թեկնածու պաշտոնապես գրանցվել է երկու թեկնածու՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշիլին եւ Միխայիլ Սալուաշվիլին, որի թեկնածությունը ներկայացրել է նախաձեռնող խումբ:





























