Սեպտեմբերի 2-ին ԵՊՀ-ից բերման ենթարկված՝ ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող, ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանող Հարություն Մկրտչյանին երեք ժամ անց ազատել են: «Ուզում էին գլխիս սարքեին, փաստաթղթեր էին դեմ տվել, որ ստորագրեմ»,- Հարությունը ասել է NEWS.am-ի թղթակցին:
Նրա խոսքով՝ իրեն ազատել են «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի միջնորդությամբ: Նա անձամբ եկել է ոստիկանություն եւ միջնորդել, որ ազատեն ուսանողին: Հարությունի խոսքով՝ Թեւան Պողոսյանի գալուց հետո ոստիկանները նույնիսկ պատռել են արձանագրությունը:
Հիշեցնենք, որ Հարություն Մկրտչյանին ոստիկանները բաժին էին տարել սեպտեմբերի 2-ի առավոտյան, երբ վերջինը հրաժարվել էր ենթարկվել բարձրախոսով չխոսելու ոստիկանների պահանջին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























