«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 2-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.50 դրամ: Ուրբաթ բորսայում գործարք չէր կայացել, իսկ օգոստոսի 29-ի համեմատ դոլարը թանկացել է 0.61%-ով կամ 2.5 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 600 հազ. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 407 դրամ, վաճառքինը՝ 410 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր առավոտյան սկսել է թուլանալ, այնուհետ կայունացել է 1,3222 դոլարին մակարդակին մոտ: Ամերիկյան դոլարին «օգնում է» Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողություններ սկսելու մեծ հավանականությունը, սակայն ներդրողները նաեւ ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ում սպառողական վստահության ինդեքսը օգոստոսին նվազել է:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33,2522 ռուբլի: Դոլարն ամրապնդվել է ռուբլու նկատմամբ: