Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ուսումնական տարվա առաջին օրը այցելել է Կուրգանի թիվ 7 դպրոց, դպրոցականների համար կատու է նկարել հետեւից կողմից: Երկրի ղեկավարը շնորհավորել է ուսուցիչներին, աշակերտներին եւ նրանց ծնողներին, այցելել է դպրոցի նորացված դասարաններ:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նախագահի ուշադրությունը գրավել է ժամանակակից ինտերակտիվ գրատախտակը, որի վրա կարելի է գրել հատուկ գրիչով կամ մատով: Նա մոտեցել է եւ զվարճալի նկար նկարել:
«Սա ի հիշատակ»,-ասել է նախագահը: Պատասխանելով աշակերտներից մեկի այն հարցին, թե ինչ է նկարված, Պուտինը բացատրել է. «Սա կատու է: Տեսարանը հետեւից է»:





























