Հայաստանի ոստիկանության շենքի մոտ` Մշակույթի կենտրոնի դիմաց, այսօր` սեպտեմբերի 2-ին, «Նիվա» մակնիշի մեքենա է շրջվել: Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
Մեր ֆոտոխցիկը ֆիքսել է գլխիվայր շրջված մեքենան, որի մեջ, բարեբախտաբար, ուղեւորներ չեն եղել: Չի տուժել նաեւ վարորդը: Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկաննները, հանգամանքները ճշտվում են:






























