Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ նրա հետ կքննարկի, մասնավորապես, Մաքսային միության եւ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միասնական տնտեսական տարածքի հետ Հայաստանի փոխգործակցությունը: Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ծրագրվում է նաեւ քննարկել ՀԱՊԿ շրջանակում բազմակողմանի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Ուշակովն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի առաջաար արտաքին քաղաքական գործընկերներ է: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Ենթադրվում է, որ բանակցությունների կարեւոր թեմա են դառնալու Անդրկովկասում անվտանգության եւ կայունության ապահովման հարցերը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղվածները»,-հավելել է Ուշակովը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպումը կկայանա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում:





























