Թուրքիայի եւ Վրաստանի սահմանին նախատեսվոմ է նոր անցակետեր կառուցել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի առեւտրի նախարար Հայաթի Յազըջըն:
Ըստ նախարարի` Վրաստանի եւ Թուրքիայի միջեւ ներկայումս երկու անցակետ է գործում, եւ, հաշվի առնելով այդ անցակետերում գոյացող հերթերը, անհրաժեշտ է հավելյալ անցակետեր ստեղծել:
Առաջին փուլում երկրները պայմանավորվել են շահագործման հանձնել Մուրատլիի անցակետը եւ արդեն սկսել են այդ ուղղությամբ ինտենսիվ աշխատանքները, ասել է Յազըջըն, հայտնում է «Գռուզիա Online-ը` վկայակոչելով թուրքական Resmi Gazete թերթը:





























