Տավուշի մարզում այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ժամը 14:10-ի սահմաններում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 33-ամյա Մհեր Ազատյանը ВАЗ 2121 մակնիշի մեքենայով գլխիվայր շրջվել եւ տեղում մահացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից:

Մհեր Ազատյանը Զորական-Հաղթանակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել: Նրա դիակը մեքենայից դուրս են բերել քաղաքացիները:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն: