Սահակաշվիլիի կուսակցության գլխավոր քարտուղար, Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Գեորգի Չիվիաշվիլին՝ սեպտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Վերջերս Մերաբիշվիլիի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Հարկ է նշել, որ բանտային բժիշկները հետեւում են նրա առողջական վիճակին: Չնայած դրան՝ նրա վիճակը վատանում է, նա անընդհատ բողոքում է սրտից»,-հայտարարել է փաստաբանը:
Նա մտադիր է միջնորդություն ներկայացնել եւ հասնել նրան, որ Մերաբիշվիլիին հիվանդանոց տեղափոխեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ձերբակալվել է մայիսի 21-ին:





























