«Ֆուկուսիմայում», ռադիոակտիվ ջրերի պահեստարանում բարձր աստիճանի ճառագայթման նոր կետ է հայտնաբերվել: Այս մասին նշված է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատոր-ընկերության՝ TEPCO-ի, մամուլի հաղորդագրության մեջ:
Ռադիոակտիվ տարրերի բարձր մակարդակ է հայտնաբերվել ցիստեռններից մեկի մոտ՝ տարածքի պլանային ստուգման ժամանակ:
Ստուգումները ցույց են տվել, որ ճառագայթման մակարդակն այդտեղ կազմել է ավելի քան 100 միլիզիվերտ/ժամ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























