Ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության նույնիսկ ամենակարճատեւ շրջանները ազդում են մարդու քաշի վրա եւ նվազեցնում են ճարպակալման հավանականությունը, գրում է The Telegraph-ը: Օրինակ, համաձայն Բրիտանական առողջապահության նախարարության պաշտոնական հրահանգների, մեծահասակների մեծամասնության մոտ շաբաթվա ընթացքում պետք է լինի նվազագույնը 150 րոպե չափավոր ֆիզիկական ակտիվություն  կամ 75 րոպե ակտիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Գործնականում դա կարող է 10 րոպե տեւողությամբ ինտենսիվ մարզում: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել. աշխատում է նույնիսկ այնպիսի ֆիզիկական ակտիվությունը, ինչպես օրինակ խանութ գնալը կամ աստիճանահարթակով բարձրանալը: Այսպես, ինտենսիվ, սակայն կարճատեւ ծանրաբեռնվածության վրա ծախսվող ցանկացած հավելյալ րոպե նվազեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը, պարզվել է կատարված փորձի արդյունքում, հաղորդում է MedDaily.ru-ն:

Կանանց շրջանում մարմնի զանգվածի ինդեքսը օրական մեկ րոպե տեւած ֆիզիկական ակտիվության հաշվով նվազել է 0.7 անգամ(արդյունքում քաշը մոտ 500 գրամով կրճատվել է): Նմանապես յուրաքանչյուր րոպե տղամարդկանց ու կանանց մոտ ճարպակալման հավանականությունը նվազեցրել է  համապատասխանաբար 2 եւ 5 տոկոսով:

Փորձի ընթացքում ընդհանուր առմամբ հետազոտել են 2202 կնոջ ու 2309 տղամարդու: Առաջին հայացքից տղամարդիկ առավել ակտիվ էին, սակայն երբ հաշվարկել են 8 րոպե տեւողությամբ ֆիզիկական ակտիվության արդյունքները, ոչ ոք խորհուրդ տված 150 րոպեն չի հավաքել: Երբ հաշվարկել են րոպե եւ ավել տեւողությամբ ակտիվությունը, այն տղամարդկանց մոտ հաշվվել է 246, իսկ կանանց մոտ 144 րոպե: