Երեխաները, որոնց մայրերը հղիության ընթացքում լողացել են լողավազանում, երբ մեծանան, կարող են բախվել էկզեմայի կամ ասթմայի հետ, գրում է The Daily Mail-ը: Առավել վտանգավոր է քլորի ցնդումը: Այն փոխում է երեխայի իմուն համակարգը նախքան նրա ծնունդը:
Բացի այդ, անվտանգ չեն նաեւ մաքրող միջոցներն ու որոշ կոսմետիկ ապրանքներ: Մանչեսթրի համալսարանի Սուրբ Հովհաննեսի անվան համալսարանի մաշկաբանության ինստիտուտի աշխատակիցները հետազոտել են այդ փոխկապակցվածությունը: Նրանց խոսքով, էկզեմայի, ասթմայի, պոլլինոզի տարածումը վերջին 50 տարում 5 անգամ աճել է:
Գիտնականները բազմիցս ցածր իմունային պաշտպանությունը կապել են D վիտամինի պակասության հետ, որը պայմանավորված է նոր հիգիենիկ չափանիշներով(մարդիկ առավել հաճախ են լողանում): Սակայն այժմ գիտնականները խոսում են օդում անջատվող միացությունների մասին, հայտնում է MedDaily.ru-ն:
Բժիշկ Ջոն Մքֆադենը արձանագրում է. «Աթոպիկ ալերգիայով տառապող մարդկանց մոտ իմունային համակարգի՝ մակաբույծների դեմ պայքարող տարրը հաճախ ավելի ուժեղ է այն տարրից, որը պայքարում է բակտերիաների դեմ: Նմանատիպ է իրավիճակը հղի կանանց մոտ: Ուժերի նման դասավորությունը պաշտպանում է վիժումից կամ ժամանակից շուտ ծննդաբերելուց: Իրադարձությունների նորմալ զարգացման դեպքում երեխայի իմուն համակարգի հավասարակշռության խախտումը մեկ տարվա ընթացքում կարգավորվում է: Սակայն դրա վրա ազդող քիմիկատները հավասարակռությունը անդառնալի են փոխում:





























