Ընկերուհուն ցածր գնահատելու համար 27-ամյա Ակսել Մխիթարյանը դանակահարել է դասախոսին:
Գործի նյութերի համաձայն, Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 26-ին դասախոս Վասիլ Գեւորգյանի կողմից իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննությունները անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում նախապես իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել Գեւորգյանի մարմնի տարբեր մասերին: Դրանի հետո դիմել է փախուստի:
Գեւորգյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:





























