22-ամյա  Արման Գրիգորյանը Երեւանյան լճի մարմնավաճառներին իր մեքենայում ապաստան է տրամադրել եւ նպաստել նրանց պոռնկությամբ զբաղվելուն: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 22-ամյա  Արման Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Ք.  Գ-ին եւ Ա. Ա-ին յուրաքանչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող OPEL մակնիշի 33 OV 656 համարանիշի ավտոմեքենան ու շրջել Բագրատունյաց պողոտայում գտնվող Երեւանյան լճի տարածքում: Ընթացքում վերջիններս պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ ու Ա.Գրիգորյանը նրանցից յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար՝ նպաստելով Ք. Գ.-ի եւ Ա. Ա.-ի կողմից պոռնիկությամբ զբաղվելուն:

Քրեական գործ է հարուցվել 262   հոդվածի 2 –րդ մասի  5-րդ կետով (պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը երկու կամ ավելի անձանց օգտագործելով): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:Որոշումը ուղարկվել է կողմերին սեպտեմբերի 2-ին: Առաջիկայում կնշանկվի նոր դատական քննության օրը: