Երեկ տեղեկություն տարածվեց, որ «Անելիք Բանկի» Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանն իր դիմումի համաձայն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում է «168 ժամ» թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով, վերջին շրջանում Ս. Ճզմաչյանի եւ բանկի լիբանանցի սեփականատերերի միջեւ լուրջ հակասություններ էին առաջացել՝ կապված մոսկովյան «Անելիք Ռու» ՍՊԸ բանկի հետ։  Վերջինիս միակ հիմնադիրը՝ 100% բաժնեմասով, 1990թ. եղել է «Անելիք Բանկը»։ 2003թ. «Անելիք Ռու» բանկը վերակազմակերպվել է՝ դառնալով դուստր առեւտրային բանկ։ Ս. Ճզմաչյանը՝ որպես  «Անելիք Բանկի» Վարչության նախագահ, ցանկացել է վաճառել «Անելիք Ռու» բանկը եւ գտել է գնորդ, որը բավական գրավիչ գումար է առաջարկել։ Գործարքի արդյունքում պատկառելի գումար էլ (ըստ մեր աղբյուրների՝ 5 մլն դոլար) կստանար Ճզմաչյանը՝ որպես «Անելիք Բանկի» 10% բաժնետեր։ Սակայն այդ տարբերակին ընդդիմացել են լիբանանյան CreditBank S.A.L-ը-ի ներկայացուցիչները եւ շատ ավելի քիչ գումարով ձեռք բերել մոսկովյան մասնաճյողը։ Արդյունքում  Ս. Ճզմաչյանը ստացել է ընդամենը 500 հազար դոլար։

Ի դեպ, բաժնետերերի միջեւ առաջացած այս հակասության մասին է վկայում նաեւ այն, որ Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոչ թե Վարչության նախագահի առաջին տեղակալ Բագրատ Ճզմաչյանը (ով, ի դեպ, Ս. Ճզմաչյանի եղբայրն է), այլ Վարչության նախագահի տեղակալ Բաբիկ Նաջարյանը »,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):