Ձերբակալվել է Պետերբուրգի «Իշխանության թանգարանի» տնօրեն Տատյանա Տիտովան, սեպտեմբերի 3-ի առավոտյան Twitter-ում հայտնել է թանգարանագետ Մարատ Գելմանը` վկայակոչելով թանգարանի սեփականատեր Ալեքսանդր Դոնսկոյին:
Սեպտեմբերի 2-ին թանգարանի ղեկավարությունը դիմել էր Սանկտ Պետերբուրգի դատախազություն` բողոքելով պատգամավոր Վիտալի Միլոնովի դեմ: Դոնսկոյը Միլոնովին մեղադրել է կամայականության եւ լիազորությունները չարաշահելու մեջ՝ ընդգծելով, որ օրենքը պատգամավորների համար թանգարաններն ստուգելու հնարավորություն չի նախատեսում:
«Իշխանության թանգարանը» կնքված է օգոստոսի 26-ից: Ոստիկանության աշխատակիցները թանգարանից տարել էին նկարիչ Կոնստանտին Ալտունինի մի քանի նկարներ` նրանցում ծայրահեղականության տարրերի առկայությունն ստուգելու համար: Առգրավված նկարների շարքում են «Ռադուժնի Միլոնով» նկարը, Վալենտինա Մատվիենկոյի «Սոսուլի» դիմանկարը, Պատրիարք Կիրիլի եւ Վլադիմիր Պուտինի ու Դմիտրի Մեդվեդեւի ներքնազգեստով նկարները:
Սանկտ Պետերբուրգի «Իշխանության թանգարանը» զրկվել է Պուտինի եւ Մեդվեդեւի ներքնազգեստով նկարներից
Նկարներն առգրավվել էին, երբ ոստիկանություն էր դիմել Միլոնովը: Պատգամավորն այցելել էր ցուցահանդես օգոստոսի 26-ի ցերեկը եւ որոշ նկարներ իրեն «ակնհայտ վիրավորական» էին թվացել, հայտնում է «lenta.ru»-ն:
Նկարների հեղինակ Կոնստանտին Ալտունինը օգոստոսի 27-ին Ռուսաստանից Կոպենհագեն էր մեկնել: Ավելի ուշ նկաիչը հայտնել էր, որ քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում:
Պուտինի եւ Մեդվեդեւի պատկերներով առգրավված նկարների հեղինակը հապճեպ Փարիզ է փախել





























