ԱՄՆ-ում ինքնաթիռը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել այն օդանավակայանում, որտեղից իրականացրել էր թռիչքը, քանի որ շարժիչի մեջ թռչուն էր ընկել:
Ամերիկյան Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 օդանավը, որը Հյուսիսային Քարոլինա նահանգի Ռոլի-Դարեմ օդանավակայանից դեպի Չիկագո էր ուղեւորվել, հետ է վերադարձել այն բանից հետո, երբ շարժիչի մեջ թռչուն է հայտնվել:
124 մարդ տեղափոխող օդանավի անձնակազմը թռիչքից անմիջապես հետո հաղորդել է թռչնի հետ բախվելու մասին եւ նույն օդանավակայանում վայրէջք կատարելու հնարավորություն է խնդրել: Օդաչուները կարողացել են բարեհաջող իջեցնել օդանավը, թեեւ շարժիչը չի աշխատել: Ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Այս մասին հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Ուղեւորներին այլ օդանավ են տեղափոխել: Վնասված օդանավը ժամանակավորապես դադարեցրել է չվերթների իրականացումը՝ մանրամասն ստուգվելու եւ վերանորոգվելու:





























