Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում պետք է հաստատի «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը քաղցրահամ ջրերի մոնիտորինգի եւ պահպանման գործում» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013 թվականի նախահաշիվը:

Այս հարցում արտասովորն այն է, որ ներկայացնողը ոչ թե բնապահպանության նախարարն է, այլ՝ արտգործնախարարությունը:

Ծրագիրն իրականացնում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը:

Ծրագիրը ֆինանսավորվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից: Ծրագրի իրականացման համար ՅՈՒՆԵՍԿՕ-ն հատկացրել է 20000 դոլար: Գոմարը հիմնականում ծախսվելու է ազգային սեմինարների կազմակերպման նպատակով: