Սեպտեմբերի 9-ին Բրյուսելի առաջին ատյանի դատարան կներկայացվի Դելֆինա Բոելի առաջին քաղաքացիական հայցը, որում պնդվում է, որ իր ավագ որդու համար գահից հրաժարված բելգիացի թագավոր Ալբերտ 2-րդն իր կենսաբանական հայրն է: Բոելը հուսով է, որ դատարանի միջոցով կկարողանա ստանալ նրա ԴՆԹ-ն ու ապացուցի, որ Ալբերտ 2-րդն իր կենսաբանական հայրն է:
Քաղաքացիական դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 3-ին:
Դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման դեպքում, նախկին թագավորը կարող է ԴՆԹ անալիզ հանձնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Դելֆինա Բոելի մայրը՝ բարոնուհի դը Սելի-Լոնգշամսը, երկար ժամանակ աղջկանից գաղտնի է պահել, թե ով է նրա հայրը: Բոելը միայն 18 տարեկան հասակում է իմացել, որ միապետի արտամուսնական կապի հետեւանքով է լույս աշխարհ եկել:





























