ՀՀԿ-ական պատգամավորները չեն պատրաստվում միանալ Փակ շուկայում Սամվել Ալեքսանյանին պաշտպանող ցուցարարներին: Այս մասին այսօր` սեպտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ այդ կանայք ոչ թե Սամվել Ալեքսանյանի պաշտպաններն են, այլ մարդիկ պայքարում են: «Իրենք խնդիր չունեն, որ պատգամավորներն իրենց միանան, որպեսզի իրենք ավելի ուժեղ պայքարեն, իսկ մյուսները խնդիր ունեն, որ պատգամավորներն իրենց միանան եւ ավելի ուժեղ պայքարեն»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը էլ նշեց, որ իր ենթակայության տակ աշխատող կանանց բողոքի ակցիայի ուղարկելը կանանց շահագործում է՝ լինի հոգուտ բիզնեսի, թե անձնական շահերի, ինչը հեռու գնացող քաղաքական շահերի համար է: «Սա տգեղ ձեւերից մեկն է, որը 90-ականներին էր առկա: Հիմա վեր ենք հանում բոլոր դատապարտելի մեթոդները, ինչը ամոթալի է նաեւ երկրի համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ երեկ Փակ շուկայի մոտ էին հավաքվել Սամվել Ալեքսանյանին պատկանող օբյեկտների աշխատակիցները՝ պաշտպանելու նրան եւ Փակ շուկան սուպերմարկետ դարձնելու նրա ծրագիրը: Այդ կանայք շատ ագրեսիվ վարք էին դրսեւորում եւ սպառնում քաղաքացիներին ու լրագրողներին:





























