Ռուսական «ՍիՎ լայֆ» ապահովագրական ընկերությունը երրորդ եռամսյակում իր հաճախորդներից մեկին վճարել է 105 մլն ռուբլի՝ կյանքի կուտակային ապահովագրության մի քանի պայմանագրերի հիման վրա:
Հաճախորդը խոշոր ընկերության աշխատակից էր, որն ապահովագրվել է մի քանի տարինակ շարունբակ, իսկ 2012-ի վերջին մահացել է «երրորդ կողմի հակաիրավական գործողությունների արդյունքում»: Վճարվող գումարը նույնքան է, որքան որ վճարվել էր Մայքլ Ջեքսոնի սպանությունից հետո, փոխանցում է «Վեդոմոստին»:
Մինչ այս, նման խոշոր փոխհատուցում հաջողվել էր ստանալ «Լասկովի մայ» խմբի նախկին պրոդյուսեր Անդրեյ Ռազինին: Դատարանի միջոցով «Ռոսգոսստրախը» նրան վճարել էր 102,4 մլն ռուբլի:





























