Հայաստանում քաղաքական աշունը թեժ է լինելու, ինչին նպաստելու է ԱԺ-ի աշխատանքների վերսկսումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Սահակյանի կարծիքով՝ երկրի քաղաքական կյանքում ակտիվություն կմտցնեն սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մամուլում շրջանառող տեղեկությունները: Դա աժիոտաժ կառաջացնի երկրի քաղաքական ուժերի շրջանում: Սահակյանը միաժամանակ ընդգծել է, որ երկրի քաղաքական դաշտում ակտիվությունը որեւէ կերպ չի կարողանա հանգեցնել իշխանափոխության: «Դրա համար չկա անհրաժեշտ քաղաքական գործոն, եւ, բացի այդ, քաղաքական ուժերն այդ առումով անզոր են, այսինքն՝ զգալի է քաղաքական կապիտալի պակասը: Երբ խոսում ենք իշխանափոխության մասին, հասկանում ենք երկրի համար այլընտրանքային ծրագիր, սակայն դա չկա եւ, հետեւաբար, ազգային շարժումները, ճանապարհի կեսին կանգ են առնում»,-հայտարարել է Սահակյանը:





























