Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել ընդդիմադիրներին:

Turan-ը, Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցությանը (ԱԱՃԿ) վկայակոչելով, հայտնում է, որ ԱԱՃԿ-ից Գերագույն մեջլիսի անդամ Ռամիլ Ջարչիեւը, կուսակցության շրջանային կազմակերպության ղեկավար Սաբիր Չայլըն եւ կուսակցության  ակտիվիստ  Ֆազայիլ Ալիեւն այսօր ձերբակալվել են եւ տեղափոխվել Ղազախի շրջանի ոստիկանության բաժին: Ջարչիեւի հետ կապ հաստատել չի հաջողվել, նրա հեռախոսը խլել են:

Սակայն Ղազախի շրջանի ոստիկանությունում հերքել են ակտիվիստների ձերբակալման լուրը:

Նախորդ գիշեր անհայտ անձինք ներխուժել են Ֆ. Ալիեւի տուն եւ նրան բռնությամբ տարել գերեզմանատուն: Այնտեղ նրան զգուշացրել են դադարեցնել քաղաքական գործունեությունը՝ «խնդիրներ չունենալու համար»:

Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 9-ին: