Զորական-Հաղթանակ ճանապարհի 1-ին կմ-ին, սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը` 33-ամյա Մհեր Ազատյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:





























