Սիրիական հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց պաշտոնական Դամասկոսի մասնակցության: Սեպտեմբերի 3-ին նման կարծիք է հայտնել արաբագետ Արաքս Փաշայանը: Նա նկատել է, որ անգամ այն երկրները, որոնք ռազմական միջամտություն են ծրագրում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, առայժմ օրենսդիրների համաձայնությունը չեն ստացել:

Սիրիայի դեմ ցանկացած ագրեսիա կարելի է միջազգային իրավունքի խախտում համարել, քանի որ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւն առայժմ բացակայում է: «ԱՄՆ-ը չի կարող միայնակ լուծել այնպիսի բարդ խնդիր, ինչպիսին Սիրիան է, քանի որ ռազմական հակամարտությունն այնտեղ վերածվում է սուննիների եւ շիաների միջեւ կրոնական հակամարտության»,-հավելել է Փաշայանը:

Այդ պատճառով հակամարտության կարգավորումը լուրջ ջանքեր է պահանջում, այդ թվում՝ պաշտոնական Դամասկոսի մասնակցությամբ, եզրափակել է արաբագետը: