Հրթիռային հարձակման մասին ռուսական նախազգուշական համակարգը սեպտեմբերի 3-ի առավոտյան Միջերկրական ծովի ավազանում արձանագրել է 2 բալիստիկ թիրախների ակտիվացում: Այս մասին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ինչպես «ՌԻԱ Նովոստին» է փոխանցում, մեկնարկը հայտնաբերել է Արմավիրի ռադիոտեխնիկական հանգույցի մարտական հաշվարկը: Ամենայն հավանականությամբ այդ հրթիռներն ուղղվելու են դեպի Միջերկրական ծովի արեւելյան ափ:
Պենտագոնի մամուլի ծառայության հերթապահը հաղորդել է, որ գերատեսչությունը նման տվյալներ չունի: Մոսկվայում Սիրիայի դեսպանատունն ու Դամասկոսում ՌԴ դեսպանատունը առայժմ տվյալներ չունեն Միջերկրական ծովում բալիստիկ հրթիռների մեկնարկի մասին:





























