Եգիպտոսի դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Al-Jazeera հեռուստաընկերության տեղական կայանի հեռարձակումները: Որոշվել է փակել նաեւ այն կայանները, որոնք հեռարձակել են «Մահմեդական եղբայրների» բողոքի ակցիաները:
Ավելի վաղ Եգիպտոսի պաշտոնյաները հայտարարել էին, որ Al-Jazeera հեռուստաալիքը ազգային սպառնալիք է, փոխանցում է AP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի պետական տեղեկատվական գործակալությունը: Նրանք մեղադրել են հեռուստաալիքին շշուկներ տարածելու մեջ, ինչպես նաեւ հայտարարել են, որ Եգիպտոսի տարածքում հեռարձակումն ապօրինի է:
Մյուս երեք կայանները իսլամամետ են համարվում եւ լուսաբանել են Մուրսիի աջակցության համար կազմակերպված ակցիաները:





























