Մոտ ժամանակներս Թբիլիսիում սպասվում է նոր «Արմենիա» խանութի բացում: Այն կբացվի Գորգասալի փողոցի վրա: Միաժամանակ այս լուրը ադրբեջանական ԶԼՄ-ներում մեծ աղմուկ է բարձրացրել: Բանն այն է, որ հենց այդ փողոցի վրա է գտնվում ադրբեջանական գրականության «մեծ» ներկայացուցիչ Միրզա Ֆաթալի Ախունդովի տուն-թանգարանը, ինչպես նաեւ Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան նոր շենքը: Բացի այդ, Գորգասալի փողոցը գտնվում է Օրթաչալա շրջանում, ուր հիմնականում ապրում են ադրբեջանցիներ: Օրերս մի քանի ադրբեջանցիներ պոկել են «Արմենիա» խանութի ցուցանակը, որում ասվում էր դրա առաջիկա բացման մասին: Խանութի տերերը վերականգնել են այն, վերադարձրել իր տեղը, սակայն մի փոքր ավելի բարձր դիրքում:































