Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը  հայտնել է Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիեւի սպանության կասկածյալին բռնելու մասին:

«Չեչնիայի ՆԳՆ-ի աշխատակիցները վտանգավո հանցագործի գտնվելու վայրը պարզելու եւ նրան բռնելու ուղղությամբ հաջող գործողություն են իրականացրել: Կալանավորվել է Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիեւի սպանության մեղսակից Արթուր Դոլսայեւը: Նա Մալգոբեկի շրջանի Փսեդահ գյուղի բնակիչ է: Դոլսայեւը հայտնել է, որ   սպանությունը գործել է Դոկու Ումարովին ենթարկվող Գաթագաժեւի խումբը», - իր Instagram-ում գրել է Ռամզան Քադիրովը:
Ահմեդ Կոտիեւի սպանությունը Արթուր Գեթագաժեւի խմբի կողմից  կազմակերպված լինելու մասին ողբերգությունից անմիջապես հետո հայտնել էր Ռուսաստանի ՔԿ-ն:  Սակայն մինչ այժմ իրավապահներին չէր հաջողվում դուրս գալ մարդասպանների հետքի վրա, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Հիշեցնենք, որ Ինգուշեթիայի Անվտանգության խորհրդի քարտուղար Ահմեդ Կոտիեւը սպանվել էր օգոստոսի 27-ի առավոտյան: Նրա մեքենան հրաձգության էր ենթարկվել  Մալգոբեկ-Նազրան ավտոմայրուղու վրա: 

Ինգուշեթիայում սպանվել է ԱԽ-ի քարտուղարը

Հաստատվել է Ինգուշիայի Անվտանգության խորհրդի ղեկավարի մարդասպանի անձը