Վրաստանը պատրաստվում է դիմակայել տարերքի՝ Սեւ ծովի ափամերձ շրջաններում սպասվող հարվածին: Արտակարգ ծառայությունները հատուկ ռեժիմով են աշխատում: Այս մասին ասվում է Աջարիայի ԱԻՆ-ի հայտարարությունում ու Վրաստանի ՆԳՆ-ի «112» արտակարգ օգնության ծառայությունում:

Ինչպես հաղորդում է «Ինտերպրեսսնյուսը» ԱԻՆ-ում հաղորդել են, որ սեպտեմբերի 4-ի առավոտից արգելելվել է ինչպես ծովում լողալը, այնպես էլ տեխնիկայի օգտագործումը:

Արտակարգ պատրաստվածության են բերվել նաեւ Վրաստանի ՊՆ-ի մարտական ստորաբաժանումները, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ Վրաստանի Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների նախարարությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 4-ին՝ օրվա երկրորդ կեսին, Վրաստանի տարածքում Սեւ ծովի կողմից կտարածվի ցիկլոն, որը կուղեկցվի համեմատաբար սառը եւ խոնավ օդային զանգվածի գհոսքով: Վերոհիշյալ օդերեւութաբանական երեւույթները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 5-ը, ջերմաստիճանը կտրուկ կնվազի:

Դեպի Վրաստանի ափամերձ շրջաններ հզոր ցիկլոն է շարժվում