Կյանքի որոշակի փուլում անհրաժեշտ է առավել շատ հետեւել սեփական ինքնազգացությանը, քանի որ լինում են փուլեր, երբ մարդը առավել խոցելի է լինում վտանգավոր հիվանդությունների առումով: Տղամարդկանց եւ կանանց համար այդ փուլերը տարբեր տարիքներում են լինում:
Անցկացնելով մի շարք փորձարկումներ, գիտնականները մատնանշել են կյանքի համար ամենավտանգավոր ժամանակահատվածները երկու սեռերի համար:
Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց համար այդ վտանգավոր փուլը 40 տարեկանից հետո է, իսկ կանանց համար՝ մինչեւ 30 տարեկանը: Հենց այդ ժամանակահատվածում տղամարդիկ ու կանայք առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն իրենց առողջությանը, քանի որ այդ ժամանակ կաթվածի ու ինսուլտի հավանականությունը մեծանում է:





























